Այսօր տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը: Այդ արարողությունն այս տարի շատ ուշագրավ ստացվեց: Ուշագրավ մեզ համար:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց այդ արարողությանը, մինչդեռ գոնե պաշտոնապես ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է:
Փաշինյանի չմասնակցությունը Պուտինի երդման արարողությանը ճչացող է Թուրքիայի նախագահ Էրդողանի երդման արարողությանը մասնակցելու ֆոնին: Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան բացահայտորեն թշնամական դիրքորոշում ունի ՀՀ-ի նկատմամբ:
Նիկոլը Էրդողանի նախագահ դառնալու ժամանակ շնորհավորեց վերջինիս ընտրություններն ավարտվելուց վայրկյաններ անց: Իսկ Պուտինին նա շնորհավորեց ընտրություններն ավարտվելուց օրեր անց: Բացի այդ՝ Նիկոլը մեկնեց Թուրքիա և մասնակցեց Էրդողանի երդման արարողությանը: Նիկոլին նստեցրել էին Ալիևի հետևի շարքում՝ որպես երկրորդ կարգի դեմք, ավելի ճիշտ՝ որպես կենդանի ռազմավար կամ սեփական դրածո:
Նիկոլն ու իր քարոզչագործիքները Պուտինի երդման արարողությանը չմասնակցելը ներկայացնում են որպես ինքնիշխան քայլ, բայց հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն այդ, իբր, ինքնիշխան քայլը չարվեց Էրդողանի երդման արարողության ժամանակ, երբ Նիկոլը Ալիևի հետևի շարքում գորովալից հայացքով նայում էր Էրդողանին: Ստացվում է, որ Նիկոլն ինքնիշխանություն ասելով հասկանում է Ռուսաստանի հետ թշնամանալն ու Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելը:
Ամեն ինչ շատ պարզ է ու բացահայտ: Նիկոլն առնվազն 2021 թ.-ից պարտական է Էրդողանին ՀՀ-ում իշխելու համար: Նա բացահայտորեն սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Իսկ այդ պայմաններում նա պետք է դիտմամբ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք դարձնելով թշնամական:
Արևմտաթուրքական ուժերը Նիկոլից պահանջում են Հայաստանը մանրադրամ դարձնելու քաղաքականություն: Նա այդ պահանջը կատարում է թուրքական ենիչերու էնտուզիազմով: Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել: Ավելացնելու բան չկա: Մնում է հայ ժողովուրդը կարողանա այդ թուրքական հետքը մաքրել Հայաստանի կառավարման համակարգից:
Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը

Կորյուն Մանուկյան