Քաղաքական

06.05.2024 19:00


Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Եթե Տավուշում զիջումների գնանք, ապա Հայաստանը կընկնի Արցախի օրը,-այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանում «Մայր Հայաստանի» կողմից իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Արցախում էլ էին մտածում, թե իրենց հետ ոչինչ տեղի չի ունենա։ Արցախը կորավ Փաշինյանի ու Ալիևի հանցավոր համագործակցության արդյունքում։ Կոչ ենք անում այս ամենից դասեր քաղել, չզիջել, չընկրկել և պայքարել Հայաստանի անվտնագության ու խաղաղության համար։ Ձեր ձայնը բարձրացրեք հանուն Տավուշի և Հայաստանի»,-ընդգծել է Անդրանիկ Թևանյանը։

Նա նաև նշել է, որ «Մայր Հայաստանը» կողմ է Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին՝ առանց ցնցման և արյան, իսկ դրա երաշխիքը ժողովրդի լայն մոբիլիզացիան է։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս ակցիաներ է իրականացրել Երևանի ԲՈՒՀ-երում, Գյումրիում և Վանաձորում։

Այս խորագրի վերջին նյութերը