Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ մայիսի 7-ին կշարունակվի երթը դեպի Երևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մայիսի 6-ին ավարտեցին երթը դեպի Երևան։ Նրանք կգիշերեն Սոլակ գյուղում։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Մեքենաները սպասում են, կնստենք մեքենաները, 10 կմ ճանապարհ կա դեռ, մեքենաներով կգնանք Սոլակ գյուղ, որտեղ հատուկ տեղ է հատկացված։ Ավելի լայն տեղ էր հատկացված, բայց մեր տեղեկություններով՝ տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի ժողովրդավար երկրում․ եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Օրհնվեք»,-նշել է Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ են սկսել։

Նրանք Երևանում կլինեն մայիսի 9-ին։