Քաղաքական

06.05.2024 11:30


Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին

Դիլիջան համայնքից հայտնեցին, որ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին, մայիսի 5-ի առավոտյան ուղարկել է Հաղարծին վանական համալիր, որպեսզի նա տեսնի, թե Դիլիջան համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին, որը մեկնարկել է Հաղարծին վանական համալիրից, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ ֆեյսբուքյան էջում․

«Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան արտասահմանյան արտադրության է, մոտ 40 հազար դոլար արժողությամբ։ Սակայն Սասունը Հաղարծին վանական համալիր մեկնել է հին, մաշված «Ժիգուլիով», որի ապակիները մգեցված են եղել։ Համայնքի ղեկավարի եղբայրը այդպես է վարվել, որպեսզի վանական համալիրում գտնվող դիլիջանցիներն իրեն չտեսնեն, չճանաչեն։

Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին է նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա նախկինում բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել։ Անձնական գործում իր սեռը «արու» գրած, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը ավարտել է Դիլիջանի քոլեջը, այժմ հեռակա սովորում է Եվրոպական համալսարանում»:

Այս խորագրի վերջին նյութերը