Լրահոս

16.11.2011 15:30


ՀՀԿ խորհրդի նիստում մարզպետների հրաժարականների հարցեր չեն քննարկվելու

 ՀՀԿ խորհրդի նիստում մարզպետների հրաժարականների հարցեր չեն քննարկվելու

Լրագրողների հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք մամուլի այն հրապարակումները, որ Իջևանի ընտրությունների կապակցությամբ վաղը ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվելու է նաև Իջևանի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականի հարցը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։

–Պարտությունը պայմանավորված չէ մարզպետով,–պնդել է ՀՀԿ–ականը։ Նրա խոսքերով՝ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվելու են ներկուսակցական կյանքին վերաբերող հարցեր։

Իսկ այն հարցին՝ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվելո՞ւ է արդյոք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի հարցը, բանախոսն ասել է, որ օրակարգում դեռ այդպիսի հարց չկա։

–Երևույթն ահավոր տգեղ է՝ ով ուզում է լինի,–նշել է նա,–սակայն սա ունի իր նախապատմությունը. այդ հարցը տեղափոխվել է քրեական դաշտ, և այժմ քննարկելը ճիշտ չի լինի։

Լ. Ալեքսանյանը նաև հավելել է. «Սուրիկ Խաչատրյանը պատահական մարդ չէ. ինչքան էլ էմոցիոնալ լինի, նա շատ լավ հասկանում է՝ ում է խփում, ինչի է խփում, կամ խփի՞, թե՞ չխփի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը