Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը հրապարակում է իր օգտվողների շրջանակում անցկացրած ևս մեկ սոցիալ-քաղաքական հարցման արդյունքները:
Հարցմանը մասնակցել են ցանցի մոտ 600 օգտվող: Հարցն ուղղված էր բացահայտելու ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը:
Տրված հարցը և գրանցված արդյունքները հետևյալն էին`
- Երբևիցե տվել եք կաշառք`
Երբեք չեմ տվել և սկզբունքորեն դեմ եմ այդ հասկացողությանը` 30%
Դեռ ոչ, սակայն կտամ, եթե լինի այդպիսի անհրաժեշտություն`15%
Հազվադեպ, եզակի դեպքերում` 27%
Բավականին հաճախ, քանի որ այլ կերպ հնարավոր չէ հարց լուծել` 19%
Անընդհատ ստիպված եմ կաշառքներ տալ` 6%
Այլ պատասխան` 3%
Տվյալ հարցումները Hayland.am-ում անց են կացվում սույն թվականի հոկտեմբերին մեկնարկած “The Other Armenia” սոցիալ-քաղաքական օնլայն խաղի առաջխաղացման շրջանակներում և կրում են շարունակական բնույթ:
Հարցվածների 19% –ն իր հարցերը լուծում է կաշառքով