Քաղաքական

04.05.2024 09:34


Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է․ «Կարճ ասած» (տեսանյութ)

2023 թվականի ամռանը մի տեսանյութ աչքովս ընկավ, որի մասին մի անգամ պատմել եմ․ Իրան-Աֆղանստան սահմանին Թալիբանի ներկայացուցիչն ու իրանցի ինժեները վիճում են, քանի որ սահմանի մեխը 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ է։ Պահանջում է հետ քաշել։ Աֆղանստանի տարածքը 652,864 քառակուսի կիլոմետր է, Իրանինը՝ 1,648,195 կմ² է։ Որ ասում են անծայրածիր, երևի դրան են ասում։ Բայց 2,5 սանտիմետրի համար վիճում են։ Իրանցիները հետ են քաշում մեխը, որից հետո Թալիբանի ներկայացուցիչը սարքով ստուգում է և ասում. «Մեխը թեք դիրքում է, մի մասը էլի մեր հողի մեջ է»։ Նորից ուղղում են մեխը ու սահմանազատում։ Հետո Աֆղանստանի ներկայացուցիչը իրանցի ինժեներին հարց է տալիս. «Դուք ասեցիք. «Եթե մեր կողմից 10 սանտիմետր սխալ լիներ, մենք աչք կփակեինք դրա վրա»։ Էդքան շատ հող ունե՞ք»։ Այդ տեսանյութը, կարծում եմ, պետք է մի հազար անգամ տեսնեն ՔՊ-ականները։ 22 անգամ Աֆղանստանը մեծ է Հայաստանից։ Իրան-Աֆղանստան էդ սահմանը գիտե՞ք ինչպիսին է, Նիկոլի ասած էն չոլերն են, որ ասում է՝ չոլ է, կաֆե ու ռեստորան չկա, ինչներիս է պետք։ Բայց կան երկրներ ու բոլորը, որ իրենց համար կարևոր են իրենց դժբախտ ու դժգույն սարերն էլ, անապատներն էլ, ճահիճներն էլ։ Հայաստանը հանձնող այս իշխանությունը հանձնում է անկախ ամեն ինչից, հանձնում է անգամ առանց փաստաթղթի, ուղղակի։ Այս հրատապության իրական պատճառն էլ չի ասում։ Նիկոլն ասում է՝ սահմանազատումն անում ենք Ալմաթիի հռչակագրի համաձայն, իր արտգործնախարարն ասում է՝ Ադրբեջանը հղում չի անում Ալմաթիի հռչակագրին։ Բա դու խի՞ ես ափալ-թափալ տալիս, ո՞րն ա դրա պատճառը։ Տալը մի քիչ տեղին խոսք չէ, սա նվիրում է։ Նվիրում է ՀՀ քաղաքացիներին ծեծելով, ՀՀ զինվորների կյանքի հետ խաղալով։

Օրերս հաղորդումներից մեկի ժամանակ ասացի, որ Հայաստանը որոշել է կամ Ադրբեջանը որոշել է, որ հանձնվող տարածքներն ականազերծեն հայ զինվորները, որ հանկարծ ոչ մի ադրբեջանցի ականի վրա չպայթի։ Նիկոլի համար դա խնդիր չէ, ինքը զոհերը պլյուս մինուս 50-ով է հաշվում։ Ապրիլի 25-ին հենց էդ տարածքում՝ Կիրանց-Բերքաբեր հատվածում, հայ պայմանագրային զինծառայողն ականի վրա պայթեց ու կորցրեց ոտքը։ Էդ տարածքը հանձնվեց Ադրբեջանին․ ևս մի կտոր հող, որտեղ հայ զինվորի արյուն էր թափվել, հանձնվեց, ու էլի առանց մի կրակոցի։ Ես չգիտեմ ինչ գնահատական տալ կատարվածին։ Իմ բանականությունը սկսում է արդեն հրաժարվել առանց հայհոյանքի բառ հիշել։ Ինչպե՞ս, ո՞նց կարող է մի հոգի իր խմբակով որոշել, որ մեր գյուղը մերը չէ ու հանձնել թշնամուն։ Ոստիկաններն էլ գնան-կանգնեն գյուղացու դեմը, որ չխանգարի։

Հայաստանի ԱԺ նախագահը դարձյալ ասում է՝ մեր հողերը չեն, դե թող ցույց տան որն է մերը։ Արա դու ու՞մ կողմից ես, Հայաստանի՞, թե Ադրբեջանի։ Այսինքն մենք որ էդտեղ դարերով ապրում ենք, պետքա քեզ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ աշխատող տղուն ապացուցենք, որ դա մերն է, ոչ թե ադրբեջանցո՞ւնը։ Աբսուրդը նայեք, Կիրանց գյուղում տասնյակ մարդիկ սեփականության վկայականներն առնում գալիս են, ցույց են տալիս որ էդ հողերն իրենցն է, գալիս ասում են Նիկոլ, Ալեն, Երևանում էս վերջին 6 տարում առած ու սարքած պալատներդ կտա՞ս ուրիշին, բա մերը ինչի՞ ես տալիս, էն էլ թշնամուն։ Ունի ՀՀ քաղաքացիություն, ՀՀ անձնագիր, գրանցված է Կիրանց գյուղի վրա, բայց Արարատն, Ալենն ու իրենց շեֆ Նիկոլը հանձնում են։ ՀՀ կադաստրի կոմիտեն նրանց տվել է սեփականության վկայական ՀՀ տարածքի համար, հիմա ասում են չէ, թուրքի տարածքում են վկայական բաժանել, հլը բերեք տանք, հետո մի հատ ձեր մասով կհասկանանք ինչ անենք։ Հենա Արցախը հասկացաք։ 40+10 հազար դրամները բաժանում եք, մարդիկ էլ ավել բան չեն ուզում, է հենա տենց էլ կհասկանաք էլի, էլի մի լոլո կմտածեք, ի՞նչ խնդիր ձեզ համար։

ՀՀ պատմության մեջ ամենաանորակ քաղաքական գործիչներից, իսկ ՔՊ-ի պարագայում՝ հերթականը՝ Հակոբ Արշակյանը, ասում է՝ մենք այս ճանապարհը կիրանցեցիների հետ միասին կանցնենք: Խնդալներդ էլ ա չէ՞, գալիս ձեր ասծների վրա։ Ձեռ եք առնում չէ՞, էդ խեղճ գյուղացիքին։ Արա, դո՞ւք, էդ ձեր Բյուրեղ թաղամասերում, որ տներ եք առել ու ռեմոնտն եք վերջացնում, տե՞նց եք անցնում կիրանցիների հետ ճանապարհ։ Էդ ձեր մգեցված ապակիներով լյուքս մեքենաների միջի՞ց եք էդ ճանապարհը անցնում կիրանցիների հետ, թե էն բերետներին, որ տարել-գյուղը շրջափակել եք տվել, դրանց մեջքների հետևի՞ց չեք անցնում։ Ամոթ էլ չունեք, խնդում եք մարդկանց վրա։ Էդ ճանապարհը իրենք են անցնում, էդ ճանապարհը իրենց հետ անցնում է Բագրատ սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մյուսները, որոնք անշահախնդիր գնացել կանգնել են գյուղացու իրավունքը, իր տան ու հողի իրավունքը։ Ոչ թե, ձեր ՄԻՊ-ի նման, միայն ՔՊ իրավունքն է պաշտպանում, կարծես ոստիկանները քպականների կնանիքին են քաշքշում կամ երեխեքին։ Հակոբ Արշակյա՞նն է նստած է փողոցի մեջտեղը փոշիների մեջ, որովհետև չեն թողնում գնա գյուղ, մտնի եկեղեցի, ո՛չ, Բագրատ սրբազանն է, էդ ճանապարհն անցնում է կիրանցեցիների հետ, ասեցի, Գառնիկ Դանիելյանը, էդ ճանապարհն անցնում են իմ լրագրող գործընկերները․ դու նստած մայրաքաղաքի կենտրոնում՝ ասում ես միասին կանցնենք։ Դու Երևանից նստած՝ ասում ես սուտ են ասում, թե բարձունքներ ենք տալիս և այլն։ Սուտն ասում եք դուք, որովհետև ձեր տնկած սյուները ճանապարհից են արդեն երևում։ Նույն ՔՊ-ականն ասում է՝ ճամփա փակելը հարցի լուծում չէ․ սա ամենախնդալուն է իրենց կատարմամբ, որովհետև հենց ճամփա փակելով իրենք իրենց բոլոր անձնական հարցերը լուծեցին։

Եկեք լրագրողներով հարց ուղղենք ՔՊ-ականներին, երբ հանդիպում ենք․ ԱԺ-ում ամեն օր մեկը հայտնվում է ու հայտարարում էդ հողերը մերը չեն։ Հաջորդ անգամ երբ Ալեն Սիմոնյանը ասի էդ հողերը մերը չեն, նրան հարց ուղղենք էլի՝ քո կյանքի 44 տարիների ընթացքում, լավ էս 6 տարին էլ հետը, քա՞նի անգամ ես հայտարարել, որ հենց էդ հողերը մերը չեն, պետք է հանձնել, անարդար է, սխալ է, վտանգ է և այլ ցնդաբանություններ․ քա՞նի անգամ ես նման կոչով դիմել ՀՀ նախկին նախագահներին՝ նրանց վախտ։ ՔՊ-ական էն իբր ականջ կտրող դեպուտատը, որ մյուս անգամ էլ ասի՝ «ինչ սեր ունեք ուրիշի տարածքի նկատմամբ, 30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը», թող ամիս-ամսաթվով ասի՝ նախկինում իր էդ հանձնելու սկզբունքայնությունը, Ադրբեջանի շահի մասին ե՞րբ է արտահայտել։ Գագիկ Մելքոնյանը պաշտոնյա է եղել՛ 1994-2008 թվերին, քա՞նի անգամ է ելույթ ունեցել ու ասել՝ Տավուշի էդ հողերը մերը չեն, Ղարաբաղը մերը չէ, եկեք հանձնենք։ Մեկդ համարձակություն ունեցել ե՞ք տենց մտածելու։ Քոչարյան Անդրանիկ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դուխ կանեիր Ցեղասպանությունը ուրանալու էս վերջին առաջարկդ անե՞լ։ Եթե ձեր էս դավաճանական թեզերից որևէ մեկը ասեիք էն տարիներին, հաջորդ օրը կարժանանայիք ժողովրդի դատաստանին։ Ընդհակառակը, ասում էիք՝ ոչ մի փոխզիջում։ Դուք վարի տվեցիք երկիրը, ժողովրդին ու գտաք ձեզ համար հիմնավորում։

Ժողովուրդ ջան, ինչո՞ւ են այս օրերին քաղաքական գործիչները ակտիվիստները, հասարակական գործիչներն ասում դուրս եկեք փողոց, որովհետև սա միայն Տավուշից հանձնումների հարց չէ։ Հայաստանի 4 հարևաններից 3-ին Փաշինյանը հողեր է հանձնում։ Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի ու Վրաստանի վարչապետները ճեպազրույց տվեցին, և Հայաստանինը ասաց՝ քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Եվ մամուլը գրեց, որ Լոռու մարզի Ալավերդու շրջանի Ջիլիզա գյուղին հարող տարածքները հանձնելու են Վրաստանին։ Հայաստանի իշխանությունը թարմացրել է Վրաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը և գնում է հանձնումների։ Ինչ է ստանում ՀՀ-ն, դրա մասին խոսք չկա, միայն հանձնում է։

Ռուբեն Ռուբինյանի հետ հայ-թուրքական բանակցություն վարող թուրք բանագնաց Սերդար Քըլչն էլ առաջարկել է հայ թուրքական սահմանին սահմանագծում անել։ Մեր բարեկամ Իրանի մասին դեռ չգիտենք՝ նրանց Նիկոլը բան տալիս է, թե չէ։ Նիկոլը որ գնում է հանդիպումների ցույց է տալիս մի Հայաստանի իբր քարտեզ ու մի հատ էլ պստլիկ կտոր։ Մի մասն ասում են սա Արծվաշենն է։ Բայց ոչ, ժողովուրդ ջան, էդ փոքր մասնիկը ինչի ա ցույց տալիս, թե՝ էս սահմանազատումներից հետո ինչ է մեզ մնալու։ Ու վախենամ հենց էդքանն էլ մնա, որովհետև դիմացը դրած ամենահզոր երաշխիքը, սաղ հարաբերությունները թոզմիշ արեց, հիմա աշխարհով մեկ անվտանգային պարտնյոր է ման գալիս ու չի գտնում։ Ասում է՝ հանձնենք, մինչև գտնենք։

Էն օրը լուր տարածվեց, որ ականազերծվում և տարհանվում են Գեղարքունիքի մարզից գյուղեր, Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Տալիս են, ժողովուրդ ջան, էլ տալը ո՞նց ա լինում, նվիրում են։

Կարճ ասած՝ Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն։ Այն ինչ հիմա է տեղի ունենում, արժանապատվության հետ աղերս չի կարող ունենալ, սա միտումնավոր ստորացում է։ Հնարավոր է, որ ձեր պարագայում դեռ նախ երկար պետք է բացատրենք, թե ինչ է արժանապատվությունը, նոր ակնկալենք, որ դուք կարող եք արժանապատին ինչոր բանի հասնել։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը