Քաղաքական

03.05.2024 20:11


Մաղթում ենք ուժ՝ պատասխանելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)

Մաղթում ենք ուժ՝ պատասխանելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե ինչու է նա օգտագործել «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մասին» արտահայտությունը։

«Ես չգիտեմ, թե այնտեղ ինչ ուժերի մասին է խոսում և ինչի մասին է խոսում։ Հուսով եմ, որ նման հայտարարություններ անողները բավական ուժ կունենան արձագանքելու ռուս խորհրդարանականների կոչին, որը հաջորդեց այս տարվա ապրիլի 24-ին։ Նման պատասխան ստանալուց հետո մենք այն ուշադիր կուսումնասիրենք։ Առաջին հերթին դա հավանաբար կուսումնասիրեն ռուս խորհրդարանականները։ Իսկ անհրաժեշտության դեպքում հրապարակային կմեկնաբանենք։ Ուստի, մենք ձեզ ուժ ենք մաղթում՝ պատասխան պատրաստելու համար»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալենի հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչեցրել է ապրիլի 22-ին Պալմայում (Իսպանիա) ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում։

Ալեն Սիմոնյանը, մասնավորապես հայտարարել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա․․․»։

***

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը