Քաղաքական

02.05.2024 22:46


ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին

ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին

ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից՝ ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերություններ է դրսևորում Ռուսաստանի հետ, ես շատ չէի հրճվի՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան: Այժմ կա տարբերակների մի ամբողջ շարք, թե ինչպես կարելի է Անդրկովկասը վերածել «հակառուսական պլացդարմի»։ Դա շատ վտանգավոր է»,-ասել է նա։

Վրաստանի մասով Զատուլինը՝ նշել է, որ կասկածից վեր է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Վրաստանը խելամիտ ու զգուշավոր կուրսից շեղել դեպի կատաղի հակառուսական գիծը։

«Դրա համար օգտագործվում է ցանկացած պատրվակ: Տվյալ դեպքում՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»»,-նշել է պատգամավորը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը