Քաղաքական

01.05.2024 14:14


Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև

Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական միտում է արձանագրում Հայաստանի հետ խաղաղության գործընթացում։

«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ: Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա: Այժմ մենք խաղաղության գործընթացում դրական միտում ենք տեսնում, սահմանների սահմանազատումը սկսվել է, ոչ միայն սահմանազատում, այլ նաև սահմանագծում»,- հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով` սահմանի սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, ովքեր հիմնվում են իրենց շահերի վրա, նրանք չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի։ Մենք թույլ չենք տա, որ կրակը կրկին վառեն Հարավային Կովկասում»,- նշել է նա։

Ալիևը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը