Անդրադառնալով Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելուն, այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարել է.
–Միանշանակ է, որ Ադրբեջանն այդ ամբիոնն օգտագործելու է առավելագույնս։ Բայց ի՞նչ արեց մեր ԱԳՆ–ն։ Երևի թե ոչինչ։
Սարգսյանը նշել է, որ իր կուսակցությունն այժմ պատրաստվում է համապատասխան նամակ–առաջարկություն ուղարկել ԱԳՆ–ին.
–Մենք հիմա ընդունում ենք բաց նամակ, որով, մեղմ ասած, հորդորում ենք այսօրվա ԱԳՆ–ին, որ օգտվի այս պատեհ առիթից, և ՄԱԿ–ի բոլոր երկրներին ուղղվի դիվանագիտական նոտա, և վերջապես ներկայացվի ԼՂՀ հիմնահարցի թե՛ պատմական, թե՛ հատկապես իրավական էությունը։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ այս ձևով Հայաստանն անուղղակի կճանաչի ԼՂՀ–ի կազմավորման օրինականությունը։ Մենք առայսօր չենք ճանաչել, որ ԼՂՀ–ն օրինական ճանապարհով է անջատվել Ադրբեջանից։ Միայն ելույթները քիչ են, անհրաժեշտ է պետական դիրքորոշում։ Իսկ մեզ մոտ տարածված է մի նման կարծիք, ասում են՝ ո՞վ չգիտի, որ Ղարաբաղը մերն է։ Իսկ Ադրբեջանը թքած ունի այս կամ այն կարծիքների վրա, անում է այն, ինչ որոշել է։
ԵՄ–ի գործողությունների աշխուժացման հետ կապված՝ Արամ Սարգսյանը հայտարարել է.
–Տարածաշրջանի երկրներն ունեն աշխարհաքաղաքական հովանավորներ։ Գերտերությունները փորձում են իրենց դիրքերն ամրապնդել մեր տարածաշրջանում։ Եվ եթե մենք և մեր հարևանները չունենանք համապատասխան ներուժ, գործը կհասնի նրան, որ այդ հովանավորներն իրենց խաղի կանոններն են որոշելու, և մենք ստիպված կլինենք այդ կանոններով շարժվել։։
ՀԴԿ նախագահ. «Բայց ի՞նչ արեց մեր ԱԳՆ–ը...»

7or.am