Քաղաքական

30.04.2024 21:57


Որտե՞ղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Որտե՞ղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Հիշո՞ւմ եք, 2021 թվականի օգոստոսին Հայաստանի վերընտրված իշխանության առաջին որոշումներից մեկը․ հրաժարվեց Արցախի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողովի իմաստը չէին տեսնում, որովհետև փաստացի՝ այդ խորհրդարանի գործունեության 2-րդ տարում Արցախը հանձնվեց։ Հետո սրանք հրաժարվեցին դատապարտել թուրք-ադրբեջանական հռչակագիրը, որը կոչվում էր Շուշիի հռչակագիր։ Ասացին, թե չեն ուզում լրացուցիչ թշնամանք հրահրել։ Հետո հրաժարվեցին Արցախի շրջափակման ժամանակ Ադրբեջանին դատապարտող հայտարարություներ ընդունել։ Հետո հրաժարվեցին քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողաջականության դեմ ելույթները։ Ասում էին՝ խոսքի ազատություն ա, ով ինչ ուզում է՝ թող խոսի մեր տարածքների մասին։ Ու ինչ ուզում են խոսում են միայն ՔՊ-ականները՝ կասկածի տակ առնելով ՀՀ տարածքը։ Իսկ այսօր ուրացման հերթական դրսևորումն էր ընդամենը՝ ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը։

Ընդդիմությունն ասում է՝ պետք է սահմանազատումն անել 1993 թվականից փաստացի գործող սահմաններով, իշխանությունն ասում է՝ ի՞նչ եք խոսում, էդպես Ադրբեջանին բան չենք ունենա հանձնելու։ Ընդդիմությունն ասում է՝ սահմանի ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա հանրաքվեով, իսկ իշխանությունն ասում է՝ ի՞նչ հանրաքվե, ինչ բան, էդ հողերը մերը չեն, որ հանրաքվե անենք․ բացի այդ՝ 2021 թվականին ինձ ձայն են տվել, որ 5 տարի անեմ ինչ ուզում եմ։

Կատարյալ անհեթեթ թեզ են շրջանառում՝ եթե դեմ եք հող հանձնելուն, ուրեմն պատերազմ եք ուզում։ Հարցնում են՝ բայց ինչո՞ւ ես մեր ունեցածը զիջում․ դե, ասում է, ես էսքանն եմ կարողանում։ Ասում են՝ գնա, թող գան մարդիկ, որ ավելին են կարողանում․ ո՛չ պատասխանում է, որոշել եմ, որ գնալը կլինի դավաճանություն։ Ըստ երևույթին՝ նկատի ունի դավաճանություն կլինի Ադրբեջանի շահերին․ բայց մենակ դա չէ․ ո՞նց իշխանությունը թողնենք ուրիշներին, բա էս սովածների խմբակը որ հազիվ իրեն լավ է զգում, փող ա աշխատում, տենդերներ է շահում, ինչքան անգրագետ ազգական կա, լցրել են պաշտոնների, ո՞նց էդպես կհելնեն ու կգնան։ Հլը վերցրու իշխանության մեջ պատահական 10 ՔՊ-ականի, կլինի նախարար թե դեպուտատ, պետական հիմնարկներից դուրս հանի, ի՞նչ պետք է անեն։ Դավոյան Արփին, օրինակ, ի՞նչ պտի անի, գնա Խոր-Վիրապ եկեեղեցու մոտ ղուշ թռցնեով փող աշխատի՞, Ալեքսանյան Վահագնը ամանորի օրերին հանրապետության հրապարակում ձյունանուշ աշխատի՞, Վաղարշակ Հակոբյանը ի՞նչ անի, գնա Ռուսաստան ու հեռախոսի աքսեսուրար ծախի՞ խոպան տեղ, Պապոյան Գևորգը ՀՀԿ սենյակներում փշրանքներ ման գա՞, Հրաչյա Հակոբյանը գնա մինուսային վարկանիշ ունեցող սերյալում մասովկի դեր տանի՞, էն խեղճ Նարեկ Գրիգորանը վերադառնա Սևանի ափ ու անցնող-դարձող մեքենաներին ձեռքով ձուկ վաճառողի նշան ցույց տա՞, էն Կոնջորյանը էնպես ա վառել կամուրջները, որ դժվար որևէ տեղ էլի լրագրող հետ ընդունեն կամ Հովհաննիսյան Արթուրը։ Ուտում են, էլի, կերակրվում են։ Խիղճները կարող ա մի քիչ հանգիստ չէ, բայց զաթո կուշտ են քնում։

Այո, հանձնում են, տալիս են, համարվում են դավաճանի թիմակից կամ հենց դավաճան, բայց դա էլ հենց էդ կերակրվելու գինն է։ Բա հեշտ փող են ուզում աշխատել։ Վստահ եմ՝ շատերդ եք ինքներդ ձեզ հարցրել՝ ո՞նց անենք, որ հեշտ փող աշխատենք ու վռազ մտքներովդ անցնում է դառնալ կառվարության անդամ։ Փողը կա, ուղղակի պտի մի քիչ ուրանաս։ Ձեզ կթվա, թե հումոր եմ անում, բայց սա մեր իրականությունն է։ Բա մարդը փողոցում ձուկ ծախողից դարձել է դեպուտատ, մյուսը ղուշբազից դարձել է դեպուտատ, նրա հասանելիքը ընդամենը իր սեղանին դրված երեք կոճակներից երկուսը՝ կողմ ու դեմը, սեղմի ըստ sms-ի ու ելույթ ունենա ըստ sms-ի։ Ընդամենը դա։

Շատ երկրներում է եղել և հիմա էլ կա, որ միտինգներ են անում ու պահանջում են կառավարության հրաժարական։ Բայց մեր իրավիճակից ոչ մեկ չունի։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կարող ա՝ Նիկոլենք ճիշտ են անում, հարցնում եմ՝ Էսպիսի իրավիճակ աշխարհի մակարդակով կա՞, որ կառավարությունը այսպես ասած՝ ճիշտ անի, բայց բոլորը՝ հանրությունը, եկեղեցին, Սփյուռքը, մտավորականությունը, երիատասարդությունը, գյուղացիները, մասնագիտական բոլոր շրջանակները, բոլոր-բոլորը դեմ լինեն։ Կողմ լինեն միայն թշնամական պետությունները, մեր դեպքում՝ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք ատամներով, եղունգներով պահեն այդ իշխանությւանը։ Բոլորը սխալ լինեն ու ճիշտ լինի միայն կառավարությունը, որն էլ հանձնում է։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ բոլոր-բոլորը իշխանությանը դեմ են, բայց սա մնում է։

Ու քանի որ բոլորը դեմ են, ուրեմն ընդամենը իշխանության անդամները, ֆեյքերը, իրենց լրատվամիջոցները, այսինքն՝ Նիկոլի աջակից 8 տոկոսը, սկսում են պախարակել հակաիշխանականներին։ Գիտեն, որ եթե չափն անցնեն, մեկ է՝ իրենց նկատմամբ տիկին դատախազը խուլ է լինելու ու սկսում են հերթով վիրավորել, անուններ կպցնել ում կարողանում են, զրպարտել։ Հիմա հերթը եկեղեցուն է։ Հոգևորականները պայքարում են պետությունը փրկելու համար, ուրեմն ՔՊ-ն սկսել է հարվածել այդ դասին։ Քեզ կարող է թվալ, թե մենք հավատացյալ ազգ ենք, առաջին քրիստոնյան ենք, դժվար թե մեկի լեզուն կպնի հոգևորականին, այն էլ՝ հարգված, ընդունելի հոգևորականին բան ասի, անաստված բան է, սրբապղծություն է։ Դե բայց փողնին մունաթ։

Ասում են Լևոն Քոչարյանի օգնականը հայրական նախատանք տվել ՔՊ-ի քարոզչամեքենայի աշխատողներից մեկին, ու պատճառը եղել է Բագրատ արքեպիսկոպոսին վիրավորելը, եթերում ամբաղ-զամբաղ խոսելը։ Ժողովուրդ ջան, մենք գիտենք, որ իշխանության անդամեները ինչ ուզում՝ անում են, որովհետև մենք ուենք Նիկոլի սրտով կալանք տվող դատական համակարգ, գիտենք, որ իշխանության տարբեր ռանգի ներկայացուցիչների ձեռքերն ազատ են, լեզուն էլ, բայց արդյո՞ք պետք է հանդուրժենք, որ արդեն բոլոր կառույցները մեր աչքից գցելուց հետո, հիմա էլ անդրադառնան եկեղեցուն, մեր հավատին։ Առաջ եթե նման բան ասող լիներ, իսկի տուն չէին թողնի։ Հիմա սրբությունների վրայով անցնելը այս իշխանության համար մոդա է դարձել։

Այս ընթացքում ամենաակտիվը հենց հոգևորականներն են պայքարում, Տավուշ ավելի շատ հոգևորական է այցելում, քան հասարակական-քաղաքական գործիչ, այսօր շուրջօրյա ակցիա անողների կիզակետում հայ առաքելական եկեղեցին է՝ ի դեմս Բագրատ սրբազանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի։ Դրա համար էլ սրանք ուզում են արժեզրկել եկեղեցին։ Որ լրիվ մարդկանց հավատը խարխլվի։

Նիկոլի կողմից արդեն երեք անgամ խաբված կիրանցեցիները երեկ այցելել էին նրա հետ հանդիպման ու լացով դուրս եկան կառավարության շենքից։ Քաղաքացին գնացել է հանդիպել մարդու, ում 3 տարի առաջ ձայն է տվել, հանդիպել է ու ասում է՝ մենք միայն հասկացանք, որ պտի պայքարենք Նիկոլի դեմ։ Էդ մարդը կիրանցեցիներին ասում էր սաղ ձեր սրտով կլինի, բայց երեկ ասել է՝ ես ի՞նչ իմանամ, կարող ա մի քանի օր անվտանգ լինի ու չլինի։ Ասում է՝ պետք է հանձնեմ, որ պատերզմ չլինի, բայց կարող ա լինի։ Հանդիպումից հետո մտնում է ուղիղ եթեր ու դասախոսություն պատմում պետության մասին։ Սա պետությունը վերացնում է ու դասախոսություն կարդում պետության մասին։ Զավեշտ է։ Մի օր կարդացի՝ «Ինչպես սպանել սեփական ամուսնուն» էսսեի հեղինակը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ ամուսնուն սպանելու համար։

Կարճ ասած՝ սարսափելի բնորոշում է՝ «թուրքի օգտին աշխատող իշխանություն»։ Ցանկացած ղեկավարի համար ուղղակի մահ է, մահից բեթար է, որ իր թշնամի երկրի ժողովուրդը իր անունն է տալիս լավով։ Հակահայկական ցույցի մասնակից թուրքերը վանկարկում են Փաշինյանի ազգանունը: Եթե Փաշինյանն Ադրբեջանում թեկնածություն դնի, երևի կհաղթի․ որովհետև կա՞ ուրիշ մարդ, որ էդքան լավություն արած լինի դրանց։ Դե փաշինյանի տրամաբանությունը հասկանում եմ՝ նա գերադասում է 90 միլիոն աջակից ունենալ թուրքերի ու ադրբեջանի մեջ, քան 3 միլիոնը՝ Հայաստանում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը