Լրահոս

30.04.2024 21:44

Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ունեցել․ Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին ու Մայր Աթոռին

Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ունեցել․ Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին ու Մայր Աթոռին

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետներն անդրադարձ են կատարել Հայաստանին հուզող խնդիրներին ու տագնապալից իրադրությանը։

«Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը: Միաժամանակ, Հայրապետներն ընդգծեցին մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ հատկապես այս տագնապալից օրերին։

Նորին Սրբություն Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր ամբողջական զորակցությունը հայտնեց Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ ընդհանրապես Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանվեր կեցվածքի եւ կատարած աշխատանքների համար»,-հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։