Լրահոս

16.11.2011 12:47


Սիլվա Համբարձումյանը Սյունիքի մարզպետից պաշտպանվելու համար ոստիկանապետից պաշտպանություն է խնդրել

Սիլվա Համբարձումյանը Սյունիքի մարզպետից պաշտպանվելու  համար  ոստիկանապետից պաշտպանություն է խնդրել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 15–ին քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նոյեմբերի 14–ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրեն հարվածներ է հասցրել: Սիլվա Համբարձումյանի փաստաբանն այսօր դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր պաշտպանյալի անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ ծառայություն տրամադրելու համար: «7օր»–ի այն հարցին, թե բարձրացված այսքան աղմուկից հետո մի՞թե հավանականություն կա, թե մարզպետն իր վրա հարձակում կգործի, որ ոստիկանությունից անվտանգության ապահովում է խնդրում, Սիլվա Համբարձումյանը պատասխանել է, թե ինքն ամեն ինչի էլ սպասում է։Ես երբեք պահակազորով չեմ շրջել, որովհետև վախենալու բան չունեմ, բայց ինքը շատ անկանխատեսելի է, դրա համար կարելի է անվտանգություն ապահովել։ Ինչպես ասում են, «իջնենք ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը