Քաղաքական

30.04.2024 11:13


Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի․ դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը․Ռուստամյան (տեսանյութ)

Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի․ դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը․Ռուստամյան (տեսանյութ)

Մենք ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ այսպիսի իշխանություններից ժողովուրդը պէտք է ազատվի, որովհետև ավելի ու ավելի վատ է լինում, որովհետև դա է երաշխավորում այս իշխանությունը։ Այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Երբ որ այստեղ խոսվում է, որ մենք սահմանազատում-գծում չենք անում, այլ պարզապես վերաարտադրում ենք կամ վերականգնում ենք եղած սահմանները։ Բա մի պարզ հարց է առաջանում, եթե այդ սահմանները կան, էդ ինչի՞ եք վերաարտադրում, վերականգնում հենց այդ հատվածում, բա ամբողջական վերականգնեք, որ ամբողջական էլ հարցը լուծվի։ Ուրեմն դուք էլ գիտեք, որ դա այդպես չէ։ Այդ հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի՛․ դա Ադրբեջանի հորինածն է և ձեզ պարտադրածը։ Դուք դա չեք էլ թաքցնում»,-ընդգծեց Ռուստամյանը։

Մանրամասն՝ yerkir.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը