ՔՊ-ն մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունը մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը՝ 51 դեմ, 27 կողմ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է։
«Գործընթացը սկսվեց առանց որևէ իրավական հիմնավորման Շուռնուխում, ու տարածքները, որտեղ կային սեփականության վկայականներ, բայց դա չխանգարեց գյուղի մի մասը հանձնել Ադրբեջանին: Առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն։ Հիմա նույնը Տավուշում է»,-ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նույնպես մերժել էր հայտարարության նախագիծը։