Քաղաքական

29.04.2024 12:55


Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում ԲՈՒՀ–երում՝ հանուն Հայաստանի ու Տավուշի և կոչով՝ դեմ արտահայտվել Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդծել է այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրի կողմից հստակ տեսակետ հայտնելու անհրաժեշտությունը, քանի որ սա ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հարցն է։

«Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, ուսխորհրդի ներկայացուցիչներ, պետք է համախմբվել և մեկ բռունցք լինել։ Քաղաքացին պետք է իր դիրքորոշումը հայտնի իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ կառավարության հետագա քայլերն ու միակողմանի զիջումները կարող են պատուհաս դառնալ»,-նշել է Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը