Լրահոս

16.11.2011 11:37


Ռուսաստանում Տաջիկստանի շուրջ հազար հինգ հարյուր քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիայից հաղորդել  են, որ Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն սկսել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար վերջին օրերին ձերբակալված Տաջիկստանի  քաղաքացիների արտաքսման գործընթացը։

Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիայի ղեկավար Մուհամմադ Ամինայի  խոսքերով՝ ձերբակալվածների  թիվը գերազանցել է մեկուկես հազարը։

Անցած շաբաթ էլ տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ Տաջիկստանի քաղաքացիները ՌԴ–ում դժվարանում են աշխատանք գտնել։

Հիշեցնենք, որ Տաջիկստանում ձերբակալվել էին ռուս օդաչուներ, և չնայած ռուսական կողմի պահանջներին, նրանց ազատ  չեն արձակել։ Դրան ի պատասխան՝ Ռուսաստանում սկսվել է Տաջիկստանի քաղաքացի միգրանտների ձերբակալության գործընթացը։

Այս խորագրի վերջին նյութերը