Տավուշում մեկին մեկ կրկնվում են 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցած իրադարձությունները
1918թ․ մայիսի 5-ին՝ թուրքերի կողմից Գյումրին գրավելուց 10 օր առաջ, Թիֆլիսի թերթերից մեկում մի հոդված է հրապարակվում, որտեղ հայերին հուսադրում են, թե ուր-որ է թուրքերի հետ բաղձալի խաղաղություն է հաստատվելու, իսկ ինչ-որ պրովոկատորներ չեն հավատում խաղաղությանը (նիկոլականների խաղաղության մասին ներկայիս քարոզն ու ընդդիմախոսների հասցեին մեղադրանքները):
Ասում են՝ Ախուրյան գետով գիծը քաշել են՝ աջից թուրքերն են, ձախից՝ հայերը (նույն հեքիաթը հիմա պատմում են Տավուշի հետ կապված, ուղղակի գետի անունն է տարբեր):
Հպարտանում են, թե ինչ խաղաղասեր են հայերը, որ գետի ափին եղած բոլոր ամրաշինական կառույցները պայթեցրել են (Տվուշի ականազերծումը)՝ ի նշան թուրքերի հետ վերահաս խաղաղության:
Առանձնակի շեշտադրում են, թե թուրքական զինվորականությունը ինչ բարեհամբյուր ընդունելություն է ցուցաբերում հայ գեներալին, իսկ բնակչությունն էլ արխային նստած խաղաղության է սպասում (սա էլ Էրդողանի գովքն է Նիկոլի հասցեին ու Նիկոլին հավատացող հայ փոքրամասնության սպասումները):
Հոդվածմ ամբողջությամբ ներկայացնում են ձեր ուշադրությանը.
«Թիֆլիսում զանազան մութ անձնաւորութիւններ տարածում են պրօվօկացիոն լուրեր՝ իբրև Ալէքսանդրօպոլը թիւրքերից գրաւելու մասին։
Ներկայումս դրութիւնը Ալէքսանդրօպօոլից եկողների պատմելով, հանգիստ է է, շնորհիւ զօրահրամանատար Տէր Յակոբեանի ձեռք առած կտրուկ միջոցառումների։
Ազգաբնակութեան անցողական երկիւղին նպաստեց գլխաւորապէս փախստականների հոսանքը, որ տարերային ոյժով սկսվեց Կարսի շրջանից անցաւ Ալէքսանդրօպօոլ և դիմում է մասամբ դէպի Ղարաքիլիսա և Թիֆլիս։
Թիւրքերը գրաւում են Արփաչայի աջ ափը ուր, համաձայն զինադադարի պայմանների, բոլոր ամրոցները մեր զօրքերը պայթեցրել են։
Արփաչայի ձախ ափը գրաւում են Կարսից հետ եկած հայ զօրամասերը և Ալէքսանդրօպոլից ուղարկված թարմ զօրախմբերը։
«К․ Сл․»-ի ասելով, Ալէքսանդրօպօոլից հայկական շտաբի կողմից մի պատգամաւորութիւն գէն․ Արէշեանի գլխավորութեամբ գնաց է ապրիլի 13-ին թիւրքերի շտաբը, ուր նրան ցոյց է տրվել շատ սիրալիր ընդունելութիւն։
Ալէքսանդրօպօոլի ազգաբանկութիւնը սպասում է հաշտութիւն կնքելուն»։
1918թ., մայիսի 5
Այս հոդվածը հրապարակվելուց ուղիղ 10 օր անց, թուրքերը Շիրակում շարունակեցին իրենց ցեղասպանական քաղաքականությունը՝ կոտործաներ, գերեվարումներ, թալան, բռնաբարություններ...

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից