Լրահոս

27.04.2024 18:51

Արագածոտնում 59-ամյա բետոնագործը մոտ 5 մ բարձրությունից ընկել է ու մահացել հիվանդանոցում

Արագածոտնում 59-ամյա բետոնագործը մոտ 5 մ բարձրությունից ընկել է ու մահացել հիվանդանոցում

Արագածոտնի մարզում 59-ամյա բետոնագործը մոտ 5 մ բարձրությունից ընկել է ու մահացել հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։

«Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Պոլիտրավմա, փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի հիմի կոտրվածք, տրավմատիկ շոկ 2-րդ աստիճանի» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ»,–գրում է կայքը։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն է, որը վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում «Կամուրջ Շին» ՓԲԸ-ին պատկանող տնակը վերամբարձ կռունկով տեղափոխելիս, մոտ 5 մետր բարձրությունից տնակից վայր ընկնելու հետևանքով:

Նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Ֆրունզիկ Զ․-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մոտ 2 ժամ անց գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Ֆրունզիկ Զ․-ն աշխատում է «Կամուրջ Շին» ՓԲԸ-ում՝ որպես բետոնագործ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։