Լրահոս

27.04.2024 14:24

ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է

ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է

Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Միրզաջանյանը Երևանում կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում քաղաքացու հետ զրույցի են բռնվել ավագ և կրտսեր պարեկները, որոնց հաջողվել է նրան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացին օտարերկրացի է, ազգությամբ՝ ռուս:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։