Լրահոս

16.11.2011 10:15


Նազարբաևը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

Նազարբաևը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է երկրի խորհրդարանի ստորին պալատը (Մաժիլիս) ցրելու մասին հրամանագիրը։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ հավելելով, թե արտահերթ ընտրությունները նախատեսված է անցկացնել հունվարի 15-ին։

Ղազախստանի ժողովրդի վեհաժողովը պատգամավորներին կընտրի հունվարի 16-ին: Մինչև ընտրությունների կայացումը Մաժիլիսի լիազորությունները ժամանակավորապես կփոխանցվեն Ղազախստանի  Սենատին։

Հիշեցնենք, որ հերթական ընտրությունները նախատեսված էր իրականացնել 2012թ. օգոստոսին, սակայն նոյեմբերի 10-ին  Ղազախստանի ստորին պալատի պատգամավորները դիմել էին երկրի նախագահին`խնդրելով ցրել Մաժիլիսը:  Իրենց որոշումը պատգամավորները հիմնավորել էին նրանով, որ մոտեցող տնտեսական ճգնաժամի պայմաններում կարևոր է նախընտրական շրջանն անցնել ինչքան հնարավոր է արագ:

Այս խորագրի վերջին նյութերը