Քաղաքական

25.04.2024 19:31


ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Փաշինյանի աշխատակազմից։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը