Լրահոս

25.04.2024 10:25

Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում «Էկո Սիթի» թաղամասի հարևանությամբ, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոպեդներից մեկը վարել է հիվանդանոցում մահացած՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանը, ով կողաշրջվել է:

Քննչական բաժինը պարզում է նաև մյուս մոպեդի սեփականատիրոջ կապը 2 մոպեդների կողաշրջման հետ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։