Լրահոս

25.04.2024 09:27

Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն տուգանքների համար արդարություն պահանջում, գաղտնիք չէ, եւ հաղթանակները բավականին հաճախ են կրկնվում. իսկ դատարան ներկայացված հարցերին թիվ ու սահման չկա: Այս իրավիճակին զուգահեռ, սակայն, ստեղծվել է նաեւ այն պատկերը, որ քաղաքացիները դատի են տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին անձամբ, եւ հաղթում են դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:

Անանյանը դատարանում հայտնել է, որ ինքը տրանսպորտային միջոցը վարելիս ամրակապված էր անվտանգության ամրագոտիով եւ համաձայն չի եղել իրեն արձանագրված իրավախախտման փաստին, իսկ պարեկային ծառայության տեսուչը իրավախախտման փաստը հավաստող որեւէ ապացույց չէր ներկայացրել իրեն եւ մի բան էլ նշանակել էր տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում՝ դատավորը 2024 թվականի ապրիլի 16-ին վճռել է Մուսայել Անանյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 27.07.2023 թվականի վարչական իրավախախտման գործով որոշումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հօգուտ Մուսայել Միքայելի Անանյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հավելենք, որ պարեկային ծառայությունը վերածվել է նախկին «գայիշնիկների» ինստիտուտի, երբ մարդկանց համատարած բռնում եւ տուգանում են՝ կարծես պլան կատարելիս լինեն. բայց այդ վիճակագրությանը կանդրադառնանք հաջորդիվ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։