Քաղաքական

24.04.2024 19:14


Ուղեղի ցնցում ունի և կապտուկներ. Մախսուդյանի որդին պատմել է հոր առողջական վիճակի մասին

Ուղեղի ցնցում ունի և կապտուկներ. Մախսուդյանի որդին պատմել է հոր առողջական վիճակի մասին

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաև կապտուկներ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մախսուդյանի որդին` Վահագն Մախսուդյանը։

Ապրիլի 23–ի երեկոյան Այրում–Բագրատաշեն ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ առանձնակի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։

Վահագն Մախսուդյանը պատմեց, որ բերման ենթարկելու ճանապարհին հայրն իրեն վատ է զգացել, հասցրել են ոստիկանական բաժանմունք, այնտեղ ավելի է վատացել, տեղափոխել են հիվանդանոց։ Մախսուդյանին ներկայում կաթիլային ներարկում է արվում, վաղը տեղափոխելու են Երևան` հետազոտություններ անցնելու համար։

Միհրան Մախսուդյանի որդին նշեց նաև, որ ոստիկանությունից այցելել են հիվանդանոց, գրանցել նրա բողոքը, որպեսզի ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու վերաբերյալ քննություն անցկացնեն։

Վահագնը շեշտեց, որ բիրտ ուժ բոլորի հանդեպ է կիրառվել, բայց հոր հանդեպ դա եղել է ակնհայտ վայրագությամբ։ Նա ասաց նաև, որ հոր տրամադրությունը լավ է, տրամադրվածությունն էլ` մարտական։

Այս խորագրի վերջին նյութերը