Լրահոս

15.11.2011 19:36


Սյունիքի մարզպետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց

Սյունիքի մարզպետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

Ս.Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվելուց՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ս.Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռեւս նոյեմբերի 10-ի մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին մամուլում տպագրվել է Ս.Համբարձումյանի հայտարարությունն առ այն, որ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամարժողությամբ սարքավորում: Մամուլի տվյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը