Լրահոս

24.04.2024 08:21

Երևանի Աշխատանքի հրապարակի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Երևանի Աշխատանքի հրապարակի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Խ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. խողովակից առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականցրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։