Քաղաքական

23.04.2024 23:36


Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House

Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղոդրել էինք, որ ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը