Քաղաքական

23.04.2024 21:35


«Կարճ ասած»․ Երկրապահներն ու երկրատուները (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Երկրապահներն ու երկրատուները (տեսանյութ)

Երևանից Տավուշ են գնացել հատուկջոկատայիններ, միտինգ անող ժողովրդի առաջ փակել են ճանապարհը, որ ոչ մեկ չկարողանա խանգարել հողերը հանձնելուն։ Հայկական զորքը, ըստ լուրերի, արդեն նահանջել է մեր դիրքերից։ Համայնքի ղեկավարների հետ է հանդիպում Փաշինյանը ու ասում են՝ ասաց, որ պետք է հանձնենք։ Նիկոլ Փաշինյանի հանձնումների հետագիծը շատ ուշագրավ է։ Նա շուրջ 13 հազար քառակուսի կիլոմետր հանձնել է թշնամուն, բայց որ ուսումնասիրում ես, պարզվում է՝ կեսից շատը հանձնել է առանց կրակոցի։ Էսօրվա նրա հանձնումները 6-րդ տարբերակն է հանձնումների։ Նախ հանձնեց պատերազմով։ Հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթով առանց պատերազմի հանձնեց Ակնայի շրջանը, Քարվաճառի շրջանը, Լաչինի շրջանը։ Հետո հողեր հանձնեց բանավոր պայմանավորվածությամբ․ 2020 թվականի դեկտեմբերի վերջին օրերին զորքը դուրս հանեցին Սյունիքից, ու Ադրբեջանը վերցրեց Գորիս-Կապան մայրուղին, գյուղերի հատվածներ։ Հողեր հանձնելու հաջորդ տարբերակը հանձնումն էր պատերազմի վախով․ թուրքը եկավ Սև լճի կեսը գրավեց, Նիկոլն ասաց՝ հանձնում եմ, որ պատերազմ չլինի։ Հաջորդ տարբերակը հողեր հանձնելն էր թաքուն պայմանավորվածությամբ․ դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի համաձայնությունն էր, որտեղ թաքուն պայմանավորվեց Արցախը Ադրբեջանի կազմ հանձնելուն․ ուղղակի ռուսական մամուլում հրապարակվեցին իսկական պայմանավորվածությունները․ սկզբում Հայաստանի կառավարությունը հերքում էր, հետո հաստատեց։ Հաջորդ տարբերակը ամենասարսափելիներից մեկն է՝ հողերը հանձնում է դժգոհող քաղաքացիներին ծեծելով, բերման ենթարկելով, քրեական գործերով։ Պահեստազորի գնդապետին բողոքի ցույցի օրերին հրավիրում են քննչական կոմիտե՝ ինչ-որ տարիներ առաջ տեղի ունեցած դեպքով․ այսինքն՝ ահաբեկելու են հրավիրում՝ նստի տեղդ, թե չէ․․․

Հող տալու հազար ու մի եղանակ գիտի Փաշինյանը ու քանի տարբերակ գիտի՝ օգտագործում է։ Մյուս աբսուրդը նայեք․ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց ականապատ դաշտերի քարտեզները։ Շատերն ասացին դա դավաճանություն է, դու թշնամուն տալիս ես քարտեզներ, որ ականները մաքրեն ու հանգիստ գան Հայաստան։ Փաշինյանը ասաց ոչ, դա բարի կամք է։ Հետո Ադրբեջանն ասաց գիտե՞ք ինչ, ձեր քարտեզները 25 տոկոսով են ճիշտ, ադրբեջանցիներից 250-ը ականի վրա պայթել են էս ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին տվեց այլ քարտեզներ ադրբեջանցիներին։ Ու այսօր հայ սակրավորներն իրենք են Ադրբեջանին Տավուշից հանձնվող տարածքներում ականազերծում անում ու նոր միայն հանձնում հողերը, որ հանկարծ ոչ մի ադրբեջանցի չպայթի ականի վրա․ ոչինչ որ հայերից կարող է տուժողներ լինեն։ Այսինքն՝ Նիկոլ ջան, որ նվեր ես տալիս, հենա ամբողջականը նվեր տուր։ Մոտավորապես էն կենցաղային օրինակով ասեմ․ որ հեռախոսը նվիրում են, ասում ես տվել տվել ես, զարյադչնիկն էլ նվեր տուր։ Դու հարկատուների փողերը, այ էն հերոս հարկատուների փողերը ծածխսում է, որ մեր սահմանի ականները հանեն, որ ադրբեջանցիները չստիկներով գան։ Մալադեց։

Կրկնում եմ, Ադրբեջանը հարձակվել է ու գրավել, բայց առանց գրավելու կրկնակիից շատ հողեր է հանձնել Փաշինյանը։ Ու հենց այսօր դա անում է ուժայինների ու երկրապահների մասնակցությամբ։ Վազգեն Սարգսյանի օրոք ստեղծված երկրապահը Սասուն Միքայելյանի օրոք դարձել է երկրատու։ Մանվել Գրիգորյանը երկրապահների ղեկավարն էր․ որ հարց էին տալիս հողերը հանձնելու մասին, ասում էր՝ ով ուզում է հող հանձնի, թող տանի իր մորն ու կնգան հանձնի․ Սասուն Միքայելյանի երկրապահները մեքենաները քշում են ժողովրդի վրա, որ Նիկոլը հողերը հանձնի։ Կրկնում եմ, դրանց անունը փոխեք դրեք երկրատու։

Մենք ունենք մի աննախադեպ իրավիճակ, որ երկրից հանձնվում են տարածքներ ու բացի պաշտոնյաներից սաղ դեմ են։ Տավուշի ողջ ժողովուրդը, համայնքապետերը դեմ են, ասում են մեզ թուրքի բերան եք հանձնում․ ՔՊ-ականները Երևանում նստած ասում են՝ կարող եք ապրել, առևտուր անել։ Երևանի էլիտար թաղամասերում տներ առած ՔՊ-ականները հայտարարում են, որ Կիրանցում կարող են թուրքի սնայպերի նշանառության տակ երեխաները դպրոց գնան։

Լավ, կհետաքրքրի, ինչո՞ւ է այդպես անում ՆԻկոլը։ ժողովուրդ ջան, անկախ ամեն ինչից, ինչքան էլ նապաստակ ղեկավար ունենա պետությունը, էդքան հեշտ չէ, էլի սաղ հանձնելը, հա ասի համաձայն եմ որդ ինչ ուզում եք վերցրեք ձեզ, եթե գործակալ չէ ու դավաճան չէ։ Ինչ որ բան կա տակը, չէ՞։ Ինչի՞ց է վախենում Նիկոլը, ինչո՞ւ է կուլ գնում Ալիևին, ի՞նչ հարց կա, որ Ալիևը գուցե շանտաժ է անում։

Վստահ եմ, բոլորն են մտածում, որ Արցախի կորուստը շատ հանելուկային է, ինչ-որ բան կա, որ մեկ է՝ բացահայտվելու է։ Այսօր մի հետաքրքրիր վերլուծություն կարդացի «Փաստ» թերթում․ Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը, ինչպես հիշում եք, տեսանյութ-անոնս էր հրապարակել, որ գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ծավալուն, որը պետք է մարտի 28-ին հրապարակվեր։ Անոնսից հետո, մինչ հարցազրույցի հրապարակվելը, ասուլիսով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից հանձնումների պատրաստակամության մասին։ Նիկոլի ասուլիսից հետո ադրբեջանցիները փոշմանեցին և չհրապարակեցին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։ Ադրբեջանի Հ1-ը պարզաբանեց, թե՝ Հարցազրույցի հեռարձակումը միայն իրենցից չէ կախված։ Ասացին․ «Մենք բախվել ենք հարցի՝ արդյո՞ք նպատակահարմար է այն հիմա ցուցադրել»:

Ու այն, որ ադրբեջանցիները չցուցադրեցին այդ՝ ապօրինի կերպով արած հարցազրույցը, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Տավուշի այդ տարածքներն ադրբեջանական են, կասկածներ առաջացան, որ այդ հարցազրույցում կար ինչ-որ բան, որ շանտաժ էր Նիկոլին։ Մենք իրավունք ունե՞նք այդպես մտածելու, որ Արայիկ Հարությունյանն էնպիսի բաներ է ասել տեսագրության մեջ, որ Նիկոլը որոշել է ստոպ տալ ցուցադրությունը՝ համաձայնելով նոր հանձնումների։ Մեկ է՝ սա ևս մի օր բացահայտվելու է։

Կարճ ասած՝ մեզ բնականաբար ոչինչ չեն ասում շանտաժների մասին, այլ ասում են՝ բա ինչ անենք, կրակենք, թշնամուն դուրս շպրտենք, որ պատերա՞զմ լինի, էսկալանցիա՞ եք ուզում։ Էսկալացիա չենք ուզում․ բայց ինչի՞ ես մեզ հարցնում․ դու էդ տարածքները պահելու պատասխանատվություն ես ստանձնել, ոչ թե հանձնելու։ Քեզ ձեն տվողը ձեն ա տվել, որովհետև ասել ես կպահեմ։ Ընտրվել ես, թուրքը մտել է երկիր, դու փոխանակ դուրս շպրտես, մեղադրել ես ռուսներին ու ՀԱՊԿ-ին։ Պուտինին մեր երկրում մարդ չի ընտրել, ՀԱՊԿ-ին չի ընտրել, քե՛զ են ընտրել, հենց դու ես պատասխանատու, բայց դու էլ հանձնում ես առանց կրակոցի ու մեզ ասում ես՝ բա որ չհանձնեմ, դու պատասխան կտա՞ս պատերազմի համար։ Չէ, պատասխան տվողը դու ես ու՝ ամեն ինչի համար։ Դու խոստացել ես ու չես կատարել։

Եվ ուրեմն, այն իշխանությունը, որ սահմանները պահելու պարտավորությունները չի կատարել, արդյո՞ք չի կորչվելու հանձնող։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը