Լրահոս

23.04.2024 18:17

Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:

Աշխատակիցը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ էդմոն Այվազյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը:

Ինքնասպանություն գործած տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։