Տավուշի մարզում տեղի է ունեցել խաղաղ հավաքին մասնակցող անձանց նկատմամբ խուլիգանություն՝ բռնություն գործադրելով
Տավուշի մարզում ըստ օբյեկտիվ և հանրային տվյալների տեղի է ունեցել խաղաղ հավաքին մասնակցող անձանց նկատմամբ խուլիգանություն՝ բռնություն գործադրելով: Բռնությունը դրսևորվել է վրաերթի ենթարկելու և ֆիզիկական բռնության իրացմամբ: Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել և ըստ էության առերևույթ նույն անձը (անձինք) երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել: Վերջին ամիսների ընթացքում առանց որևէ նշված հաղորդման պարզապես ԶԼՄ հրապարակման հիման վրա բազմաթիվ անձինք են ձերբակալվել, քրեական վարույթներ են նախաձեռնվել Քննչական կոմիտեի կողմից: Ավելին՝ քրեական դատավարության օրենսգիրքը նշվածը փաստացի որպես պարտականություն է նախատեսում քննիչի համար:
Հ.Գ. Բագրատ Սրբազանը Bishop Bagrat Galstanyan, ով իսկապես բացառիկ ու չափազանց լուսավոր տեսակ է, վերջերս մեջբերել էր իրավաբանների համար ամենակարևոր ելակետերից մեկը, Տիրոջ պատգամներից մեկը՝ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը Ձեզ կազատի»...:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից