Քաղաքական

23.04.2024 13:30


Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ)

Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ)

Քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան–Դիլիջան–Երևան ճանապարհը։

Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում պայքարի դուրս եկած քաղաքացիների, որոնք դեմ են սահմանազատմանը։

«Բոլորն էլ պետք է ոտքի կանգնեն։ Ամեն մեկը վախեցած նստած է, չի կարելի սենց։ Տավուշից վերջացնեն, Գեղարքունիքի մարզ են գալու, հերթով մոտենում են։ Մենք ոչ ոքի հող չունենք տալու»,–նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ տարիներ շարունակ մարդկանց մեջ սերմանել են ղարաբաղցի, լեննականցի, տավուշեցի հասկացություններ, հենց այդ պատճառով էլ Հայաստանն այսօր մի շարք խնդիրների առաջ է կանգնած։

«Մենք հայրենիք ունենք ու սիրում ենք հայրենիքը։ Ասում են` ի՞նչ անենք, ո՞ւմ կողքը կանգնենք, դուրս եկեք, իրար կողք կանգնեք, էստեղ կուսակցական մարդ չկա»,–ասաց նա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը