Քաղաքական

23.04.2024 08:26


Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»

Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում ու տարբերակներով: Ապատեղեկատվություն, կեղծիք, հնարովի մեղադրանքներ, զազրախոսություն, թիրախավորված վարկաբեկիչ պիտակումներ: Ստապատիր քարոզչությունը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցմամբ: Չնայած օրինակների պակաս չկա, բայց այս օրերի ամենից ցայտուն դրսևորումն արձանագրվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ: Փաշինյանական «ագիտպրոպն» ուղիղ կերպով թիրախավորել է սրբազանին: Պատճառն ակնհայտ է. Բագրատ սրբազանը կանգնած է տարածքներ հանձնելու իշխանության որոշմանը, ընդհանրապես՝ այս իշխանությունների հանձնողականությանն ընդդիմացող հայրենակիցների առաջին շարքում: Սա նորություն չէ. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թե՛ քարոզչական դաշտում, թե՛ ամբողջ ռեպրեսիվ մեքենայով, ներառյալ կամակատար իրավապահներին ու զանազան սադրիչներին, ամենօրյա ռեժիմով ինտենսիվորեն պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են պարտվողականությանը, թշնամուն արվող միակողմանի զիջումներին և կրում են ազգային արժեքներ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը ներկայացնող անհայրենիքներն ուղիղ ու բացահայտորեն դուրս են եկել Հայրենիքի դեմ, հանուն... հայրենազրկության: Դատելով կոնկրետ Ոսկեպար-Կիրանց-Բաղանիս հատվածում ծավալվող դիմադրությունից՝ «ներքևներն» այլևս չեն հանդուրժում դա: Տավուշը կարող է լինել նոր սկզբի... մեկնարկը:

Այս խորագրի վերջին նյութերը