Քաղաքական

22.04.2024 19:16


ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու դեմ. Մայր Աթոռ

ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու դեմ. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։

Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը