Քաղաքական

22.04.2024 16:43


Քաղաքացիներին թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի. արգելել են նկարահանումները

Քաղաքացիներին թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի. արգելել են նկարահանումները

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհը բացվել է, այն մի քանի ժամ շարունակ փակ էին պահել ականազերծման աշխատանքներ իրականացելու համար։

Այնտեղ հավաքված բնակիչներին թույլ են տվել գնալ եկեղեցի՝ պայմանով, որ նկարահանումներ չիրականանան՝ թույլ չտալով լրագրողներին տեսախցիկներով մոտենալ եկեղեցուն։

Ճանապարհը բացելուց անմիջապես հետո այնտեղ հավաքված բնակիչները Բագրատ Սրբազանի ուղեկցությամբ մտան եկեղեցի։

Հիշեցնենք որ վաղ առավոտվանից եկեղեցու մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք զինվորականներին հորդորում են եկեղեցու տարածքը չականազերծել, քանի որ այն թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխարգելելու նպատակ ունի։ Ոստիկանությունը բնակիչների թույլ չէր տալիս մոտենալ եկեղեցուն՝ փաստարկելով նրանց անվտանգությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը