Լրահոս

22.04.2024 14:13


«Մալաթիա» տոնավաճառում այրվել է ավտոպահեստամասերի հատվածը. տոնավաճառն այսօր փակ է եղել. մանրամասներ

«Մալաթիա» տոնավաճառում այրվել է ավտոպահեստամասերի հատվածը. տոնավաճառն այսօր փակ է եղել. մանրամասներ

«Մալաթիա» տոնովաճառը, որտեղ այսօր խոշոր հրդեհ է բռնկվել, այսօր փակ է եղել: NEWS.am-ի թղթակցիը դեպքի վայրից հայտնում է, որ հրդեհի հետևանքով այրվել է ավտոմեքենաների պահեստամասերի հատվածը:

Տոնավաճառի աշխատակիցները պատմում են, որ շատ արագ տոնավաճառի անվտանգության աշխատակիցները իրենց ուժերով հանգցրել են կրակը, և երբ հրշեջ խմբերը ժամանել են, արդեն հանգցնելու բան չի եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հրդեհ է բռնկվել Մալաթիա տոնավաճառում։ Այն բռնկվել է ժամը 12։38-ին, դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ. Այրվել է 3 տաղավար։

Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Այս խորագրի վերջին նյութերը