Քաղաքական

22.04.2024 10:39


ՀՀ իշխանությունները վարում են վտանգավոր և անհեռանկար քաղաքականություն․ Սամվել Հակոբյանի ելույթը Բըրբանքում (տեսանյութ)

ՀՀ իշխանությունները վարում են վտանգավոր և անհեռանկար քաղաքականություն․ Սամվել Հակոբյանի ելույթը Բըրբանքում (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքապետարանի հրավերով մասնակցել է Հայոց Ցեղասպանության 109-ամյակի հիշատակման միջոցառմանը:

Լինելով միջոցառման բանախոսներից մեկը` Ս Հակոբյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ցեղասպանության հիշատակումը կարևոր է, բայց անհրաժեշտ են գործնական քայլեր նոր ցեղասպանությունները կանխելու և հանցագործներին պատժելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույնպես ցեղասպանություն էր և, ցավոք, այն միտում ունի շարունակվելու։ Արդեն իսկ 200 ք/կմ ՀՀ ինքնիշխան տարածք օկուպացրած թշնամին հիմա արդեն Տավուշից չորս հայկական բնակավայրերն է ուզում զավթել։

Բանախոսն անդրադարձել է նաեւ Հայաստանի իշխանությունների վարած վտանգավոր եւ անհեռանկար քաղաքականությանը, ինչի պատճառով այս օրերին ինչպես Տավուշում, այնպես էլ մի շարք այլ վայրերում տեղի են ունենում բողոքի ակցիաներ։

Ս. Հակոբյանը խոսել է նաեւ Հայաստանի ներքաղաքական թատերաբեմում շրջանառվող վտանգավոր մի շարք թեզերի մասին, որոնցում մոռացության են կոչում մեր անցյալը՝ հանուն «ապագայի» եւ պատմական թշնամուն դիտում մեր խաղաղության երաշխավորը։

Բանախոսը, դիմելով սփյուռքահայությանը, իր ելույթն ավարտել է համազգային համախմբման եւ միասնական պայքարի կոչով, ինչը կարող է լինել ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար միակ երաշխիքը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը