Քաղաքական

21.04.2024 15:37


Գյուղացիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. ԱԱԾ-ին թույլ չեն տվել ականազերծում իրականացնել զորքերի հետքաշման համար (տեսանյութ)

Գյուղացիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. ԱԱԾ-ին թույլ չեն տվել ականազերծում իրականացնել զորքերի հետքաշման համար (տեսանյութ)

Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Վերջինս գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղում և փաստում է, որ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են։

Հիշեցնենք, որ գյուղացիները նախորդ օրը փակել էին Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը և պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:

Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, կրկին փակել են միջպետական ճանապարհը։

Այս խորագրի վերջին նյութերը