Լրահոս

20.04.2024 09:21

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու․ «Փաստ»

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները ոչ միշտ են ունենում 100 դրամանոց, կամ ոչ բոլորն ունեն հնարավորություն ավտոբուսներում տեղադրված վճարային տերմինալով վճարել ուղեվարձը: Քաղաքապետարանի կողմից միջանկյալ որոշում կայացվեց, որ 2022 թվականի ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդնեը կունենան մանրադրամ, որպեսզի կարողանան ուղևորների գումարը մանրել։ Սակայն առձեռն ստացած գումարն ամբողջությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ դրամարկղ մուծելու հարցում կան լուրջ կասկածներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մայիսի 1-ից քաղաքացիները կա՛մ պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց, կա՛մ վճարումը կատարեն ավտոբուսներում տեղադրված Telcell-ի տերմինալներով: Այսինքն, վարորդների մոտ այլևս գումար չի լինելու. վճարումը կատարվելու է կա՛մ նշյալ տերմինալով, կա՛մ ավտոբուսների դրամարկղերով:

Եթե ուղևորը չունենա 100 դրամանոց մետաղադրամ կամ հեռախոսային համապատասխան հավելված, ապա վարորդը ոչ միայն որևէ գումար չի վերցնելու, որպեսզի մանրի, այլև իրավունք է ստանալու պարզապես չվարել ավտոբուսը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։