Մեկնաբանություն

19.04.2024 16:24


«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են

«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են

Հայտնի «Ֆրիդոմ Հաուզ» միջազգային կազմակերպությունը Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է արձանագրել: Հիմնական մեղավորներ են նշանակվել Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը: Վերջինիս մեղադրում են վարչական ու ֆինանսական լծակների չարաշահումների, Երևանի ավագանու ընտրություններում անարդար պայքարի և այլ բաների համար:

Օրերս Տիգրան Ավինյանը լրիվ մտավ իր դերի մեջ՝ «հաչալով» ավագանու նիստի ժամանակ և գերազանցելով իր լիազորությունները, որոնք, ի դեպ, ապօրինի է ստանձնել, քանզի երդման արարողության ժամանակ քվորում չի եղել: «Մայր Հայաստան» խմբակցությունը դատի է տվել այդ հարցով ու եթե դատարանը օրենքով առաջնորդվի, ապա Ավինյանն առնվազն նորից պետք է «հաչա», այսինքն՝ երդման տեքստ արտասանի:

Դե իսկ Նիկոլ Փաշինյանի մասին ամեն ինչ պարզ է:

Ժողովրդավարության հետընթաց Հայաստանում վաղուց է արձանագրվել: Այն պահից, երբ գաղտնազերծվեց հայտնի ձայնագրությունը, թե բա՝ ուզես-չուզես պետք է կալանքի որոշումը տաս: Նաև այն պահից, երբ դատարանները շրջափակվեցին ու Նիկոլի հրահանգով դատավորներից ոմանք սկսեցին վնգստալ ու նիկոլահաճո ապօրինի որոշումներ կայացնել:

Ժողովրդավարության հետընթացը բոլորիս աչքի առաջ է: Վերջին դեպքը Սամվել Վարդանյանի հետ է կապված: Նրան ոստիկանական «բարձր հովանու» ներքո խոշտանգել են ու նվաստացրել:

Նիկոլենք միշտ գլուխ էին գովում, որ անվտանգության հարցերով ձախողվել են, բայց «զատո» ժողովրդավարության հարցերով «բաստիոն» են: Դա, իհարկե սուտ էր, բայց դրսից աչք են փակում Նիկոլի «մարդակերության» վրա, սակայն ժամանակ առ ժամանակ նկատում են նրա բռնապետիկությունը: Հիմա այդ ժամանակներից մեկն է: Պատճառն այն է, որ Նիկոլի վրա կոնկրետ ֆունկցիա է դրված՝ անել հակառուսական քայլեր: Նրան այդ ամենի շրջանակներում դեղում ու եղում են:

Նիկոլին մղում են հակառուսական քայլերի: Նիկոլը համաձայնել է Հայաստանը մանրադրամ սարքել աշխարհաքաղաքական խաղերում: Ու որպեսզի հանկարծ մտքով չանցնի շեղվել այդ գծից, գլխին մահակ են պահում՝ «ժողովրդավարության հետընթաց» թեմայով:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը