Լրահոս

30.04.2009 19:40


Չինարի գյուղի սահմանահատվածում հերթական դիտարկումն է անցկացվել

Չինարի գյուղի սահմանահատվածում հերթական դիտարկումն է անցկացվել

Ապրիլի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանահատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում իրականացվել է սահմանագծի հերթական դիտարկումը, որն ադրբեջանական կողմի պատճառով իրականացվել է ոչ ամբողջական ծավալով:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Ժեսլան Նուրթազինը և Վլադիմիր Չունտուլովը: ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դիտարկման ընթացքում արտակարգ պատահարներ չեն գրանցվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը