Քաղաքական

19.04.2024 14:47


Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)

Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանի հետ դեռևս դաշնակիցներ են։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Sputnik» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ Հայաստանին արագացված տեմպերով ուզում են «անջատել» ՌԴ–ից, սակայն ՀՀ–ն ամենաշատ օգուտներն է ստանում ԵԱՏՄ–ից։ ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանի տնտեսության 35%-ը հենց դրանից է ձևավորվում։

Ըստ նրա՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները, երբ նա ստիպեց Եվրոպայի բնակիչներին շարունակել այս պատերազմը՝ «Մենք կռվում ենք ոչ թե Ուկրաինայի համար, այլ Ռուսաստանի Դաշնության դեմ, որը մեզ սպառնում է»։

Լավրովը նաև նշել է, որ Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։

«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ - ը չի կարող որոշել, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,-ասել է Լավրովը։

Այս խորագրի վերջին նյութերը