Լրահոս

19.04.2024 14:38

Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին (տեսանյութ)

Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին (տեսանյութ)

Շենգավիթի քննչական բաժնում այսօր՝ ապրիլի 19-ին, քաղաքացուն ծեծել են, փորձել առգրավել հագուստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա պատմեց, որ անձին հրավիրել են ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության՝ առանց տեղեկացնելու, թե ինչի մեջ են նրան կասկածում․

«Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է տալ հագուստները, հարկադրաբար նրա հագուստները վերցրել են, կանչվել են ոստիկանության աշխատակիցներ, անձին գցել են գետնին, խոշտանգելով, մարմնական վնասվածքներ պատճառելով, Շենգավիթի քրեականի պետ Գեւորգ Բարեյանը ոտքի գլխին դնելով, գլուխը տարբեր հատվածներ հարվածելով՝ փորձել են հագուստները անձի վրայից հանել, և այդ մարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո կանչել են շտապօգնություն, հիմա էլ տեղափոխում են հիվանդանոց։ Ինչպես կարելի է ոտքը գլխին դնելով հագուստն առգրավել»։

Փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։