Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել
Այն, որ Սամվել Վարդանյանի դեմ հանցագործությունը՝ ծեծը, նվաստացնելը, խոշտանգելը, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է եղել, կասկած չկա: Ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ նման բան չէր անի, քանզի Վահե Ղազարյանին դա պետք չէ: Այլ հարց է, որ Վահե Ղազարյանը չի ընդդիմացել զարհուրելի այդ հրամանին, կատարել է այն ու այդպիսով դարձել հանցակից:
Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմին ու պետական համակարգին խնդիր ունի հանցակից դարձնել, որպեսզի ամեն մեկն արդեն ի՛ր կաշին փրկելու համար ատամներով պահի նիկոլական իշխանությունը:
«Եթե ես իշխանությունը կորցնեմ, ապա ձեզ էլ ինձ հետ դատելու են, այնպես որ դուք ձեր համար եք պայքարում, այլ ոչ թե իմ»: Սա՛ է Փաշինյանի «մեսիջն» իր թիմին:
Ինքը նախ Ալեն Սիմոնյանի շուրթերով անոնս արեց, որ հանցագործություն է տեղի ունենալու Սամվել Վարդանյանի դեմ, ապա ոստիկանական համակարգին մղեց ապօրինության:
Ալեն Սիմոնյանը սիրով իր վրա վերցրեց այդ ֆունկցիան, քանզի «մահապարտ» է դարձել հատկապես եղբոր կնոջ կալանավորումից հետո: Նա արդեն դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ: Նրա ձեռքից Նիկոլը, այսպես ասած, անձնագիրը վերցրել ու շահագործում է:
Նիկոլին ալեններ են պետք ու բութ գործիքի դեր կատարող ոստիկաններ: Ինքը գիտի, որ այլևս չունի հանրային հենարան ու հույսը միայն ուժայինների վրա է: Դե իսկ դրսից նա ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը և իր իշխանական աթոռով հիմնականում պարտական է հենց Թուրքիային: Վերջինս դրա դիմաց Նիկոլից պահանջում է հակառուսական քայլերի իրականացում և Հայաստանի վիլայեթացում: Նիկոլի բոլոր քայլերն այդ ուղղությամբ են:
Ինչ մնում է Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածին, ապա այն Նիկոլի համար ուներ համակարգային նշանակություն: Ինքը թքած ունի իր թիմակիցների ու մասնավորապես ՔՊԿ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա: Նիկոլը ոչ թե Ասլանյանի թասիբն է լկտի ձևով պաշտպանել, այլ ինքն իրեն:
Նիկոլին վախեցրել էր այն, որ Սամվել Վարդանյանի արածը կարող էր վարակիչ դառնալ՝ յուրօրինակ ֆլեշ-մոբ, ինչը կարող էր «Մերժիր Նիկոլին ու նիկոլականներին» համազգային ակցիայի վերածվել: Հենց դա կանխելու համար էլ Նիկոլը գնաց հանցագործության, որպեսզի նախ իր թիմակիցներին ցույց տա, որ իրեն ուժեղ ու անպատժելի է զգում, և որ իրենք էլ կարող են հաբռգել, համ էլ՝ հանրության մեջ վախի մթնոլորտ էր ուզում տարածել:
Նիկոլը հիմա սվինների վրա է նստած ու այդպես է պահում իշխանությունը: Բայց դե սվինների վրա հնարավոր չէ երկար նստած մնալ:

Կորյուն Մանուկյան