Լրահոս

18.04.2024 18:42

Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է

Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է

Ապրիլի 11-ին, ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է

Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ 45-ամյա տղամարդուն դանակահարել է արթիկցի 16-ամյա պատանին: Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արթիկի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի հատվածում արնանման հետքերով, 0,70 գրամ դեղնականաչավուն բուսական զանգված:

Բացատրական աշխատանքի արդյունքում պատանին հայտնել է, որ ապրիլի 11-ի ժամը 19.30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի իրենց բնակարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համաքաղաքացի 45-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում էլ դանակով երեք անգամ հարվածել է նրան: Հայտնել է նաև, որ մոտ մեկ տարի առաջ դանակը գնել է հանրախանութից, իսկ բուսական զանգվածը անձնական օգտագործման համար հավաքել է վայրաճ կանեփի չորացած ցողուններից՝ իր օգտագործման համար:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։