Լրահոս

18.04.2024 11:15

Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201․ «Ժողովուրդ»

Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի մայիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»:

Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց, որ շուրջ 6 տարի անց, ոլորտում նույն պատկերն է․ քաղաքացիները բողոքում են, որ պետպատվերով երբ դիմում են բուժսպասարկման, պատասխան են ստանում, թե պետպատվերը վերջացել է։ Ու զարմանալի է, թե ինչպես է կատարվում պլանավորումը, բաշխվածությունը, որ տարվա կեսին արդեն այն սպառվում է։

Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր, պետպատըվերով միլիոնավոր դրամների հատկացում էր կատարվում նրա կնոջը պատկանող բժշկկան կենտրոնին։

«Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

Հատկացումները, ըստ Առողջապահության նախարարության, եղել են այսպիսին,

• 2017 – 0 դրամ
• 2018 – 25․1 մլն դրամ
• 2019 – 98․9 մլն դրամ
• 2020 – 127.6 մլն դրամ

Բա ասում եք՝ կոռուպցիա չկա»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։