Առաջ դեպի այն Հայաստան, որտեղ մարզպետը կին գործարարի է ծեծում
Բարոյալքումը հենց այսպես է լինում: Հասանք նրան, որ Հայաստանի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում, բոլորի աչքի առաջ, Հայաստանի մարզպետներից մեկը դաժան ծեծի է ենթարկում կին գործարարի։ Նա օրեր առաջ համաձակվել էր Լիսկա մականունով մարզպետին մեղադրել մի շարք հանցավոր արարքների, այդ թվում և գողության համար: Մի կողմ դնենք այն հարցը, թե որքանով են հիմնավոր գործարար կնոջ մեղադրանքները և կանգ առնենք այն փաստի վրա, որ երկրում նման իրավիճակ է ստեղծվել, երբ Սյունիքի մարզպետն իրեն այնքան անպատիժ է զգում, որ մայրաքաղաքի կենտրոնում, պատգամավորների ներկայությամբ, հարվածում է անպաշտպան կնոջը:
Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում է ապրում սյունեցին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում Հայաստանի համար կարևորագույն այդ մարզում: Լիսկա մականունով մարզպետի, նրա եղբոր և հարազատների «քաջագործությունների» մասին շատ էինք լսել, բայց, անկեղծ ասած, դժվար էր պատկերացնել, որ նա կհամարձակվի խուլիագանական արարքով աչքի ընկնել Հանրապետության հրապարակում գտնվող հյուրանոցում: Շատ խորհրդանշական է, որ կառավարության հենց հարևանությամբ գտնվող հյուրանոցում է տեղի ունեցել այդ կեղտոտ արարքը: Ինչ աստիճանի ողորմելի պետք է լինի տղամարդը, որ ձեռք բարձրացնի անպաշտպան կնոջ վրա:
Երբ գրում էի այս տողերը, դեռ մարզպետը պաշտոնանկ չէր արվել: Արդեն կասկածում եմ, որ նա պաշտոնանկ կարվի: Բայց եթե նույնիսկ պաշտոնանկ արվի, ապա միևնույն է՝ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի վրա: Դժվար թե նրանք տեղյակ չլինեին մարզպետի արարքների և գործողությունների մասին: Հասկանալի է, որ մարզպետն էլ է հասկացել՝ իշխանություններն այնքան թույլ են, որ ինքը կարող է մայրաքաղաքում կին ծեծել: Դժվար չէ կռահել, թե Լիսկայի մանկլավիկները քանի-քանի մարդու են ծեծել Սյունիքի մարզում այս կամ այն «հանցանքի» համար: Եվ այս միջադեպից հետո ակամա հիշում ես ծեծի ենթարկված Սիլվա Համբարձումյանի խոսքերն այն մասին, թե մարզպետը «նարկոման» է:
Եթե վարչապետը զվարճանում է իր ելույթի վրա, եթե ոստիկանապետին աշխատանքից ազատում են այնպես, որ նա այդ մասին իմանում է թերթերից, ապա զարմանալի չէ, որ գտնվում է մի մարզպետ, ով նման արարք է թույլ տալիս: Երբ նայում ես արտասվող և հուզված կին գործարարին, ամաչում ես, որ դու այն երկրի քաղաքացին ես, որի մարզերից մեկի ղեկավարը համարձակվում է հարվածել կնոջը: Իհարկե, մարզպետի արարքը ևս դատապարտելի կլիներ, եթե նա հարվածեր տղամարդ գործարարի, բայց երբ տղամարդը հարվածում է կնոջը, այն էլ՝ բարձր պաշտոն զբաղեցնող մեկը, հասկանում ես, որ այս երկրում շատ բան իր տեղում չէ:
Շատերը պահանջում են լկտի մարզպետի հրաժարականը, բայց սա այն դեպքն է, երբ արդեն պետք է պահանջել այն վարչախմբի հրաժարականը, որի կառավարման պայմաններում հնարավոր են նման միջադեպեր:
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը գործարարներին սարեր և պաշտպանություն էր խոստանում: Հիմա գործարարներից մեկին ծեծի է ենթարկել Լիսկա մականունով մարզպետը: Այլ կերպ ասած՝ գործարար կնոջը ծեծի է ենթարկել վարչախումբը` Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ: Ավելին, եթե միջադեպից հետո համապատասխան հայտարարությամբ հանդես չեն եկել միջադեպին ականատես պատգամավորները, ապա նրանք ոչ միայն վախկոտ են, այլև պարզապես հանցակից: Ընդունենք, որ միայն բարոյալքման պայմաններում է հնարավոր, որ նման միջադեպեր լինեն:

Վարդան Մխիթարյան