Քաղաքական

16.04.2024 19:03


Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)

Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)

Դժբախտաբար մեր օրինական և լեգիտիմ պատասխանից հետո եվրոպական և արևմտյան որոշ պետություններ Իրանի օրինական պաշտպանությունը, որպես ագրեսիվ քայլ ներկայացրեցին: Սա նշանակում է հող նախապատրաստել սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին.

«Երևանում եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն էլ իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի և թյուր կարծիքներն են տարածում Հայաստանում:

Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքականության ազդեցությանը և Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում: Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունը և չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ:

Սիոնիստական ռեժիմը հարավային կովկասում անկայունության հիմանական գործոններից մեկն է, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով»,-ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը