2014 թվականին Սինջարի եզդիների ցեղասպանությունն իրականացրած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միայնակ չէ, նրա թիկունքին Թուրքիան է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում:
««Իսլամական պետություն»-ը, որը կազմակերպել էր ցեղասպանությունը, մենակ չէր: «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է: «Իսլամական պետության» բազաների մի մասը Թուրքիայում է: Մեր եզդի քույր-եղբայրներին, երբ առևանգում էին, նույն Ուրֆայի, մի քանի քաղաքների շուկաներում էին վաճառում մեկը մեկին: «Իսլամական պետություն»-ը ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ՝ ինչ է թե Սիրիայի իշխանություններին գահընկեց անեն, և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար»,-ասաց Մանուկյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ 2014-ին, երբ Իսլամական պետությունը գրոհում էր Սինջարը, Շանգալը, Հայաստանի ԱԺ-ի բակում կազմակերպվեց մեծ բազմամարդ հանրահավաք, զորակցական համերգ՝ ի պաշտպանություն եզդի քույր–եղբայրների: 2015-ին Երևանում բացվեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Եզդիների ցեղասպանությունը իրականացրած «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է. ԱԺ պատգամավոր (տեսանյութ)